Բոլորիս ուշադրությունը սևեռված է Սիրիայի,Ուկրաինայի քաղաքացիական պատերազմների վրա,մաքսիմում նաև Իրաքի: Մեր քթի տակ կարծես նոր քաղաքացիական պատերազմ է նշմարվում: Սիրիայում և Ուկրաինայում ինչպես հիշում ենք ,ամեն ինչ սկսվեց խաղաղ հանրահավաքներից՝սկսզբում լիբերալները մարդկանց առաջնորդեցին հանրահավաքների,հետո իշխանությունների հետ բախումներ,հետո զինված ընդհարումներ,որի ժամանակ երևան եկան արմատականները՝Սիրիայում իսլամիստները,ՈՒկրաինայում՝ազգայնամոլները,ահա այդտեղից սկսվեց պատերազմը: Ադրբեջանի մասին վաղուց էր խոսվում,որ չկա քաղաքական -աշխարհիկ ընդիմություն.ալիևյան կլանը գրեթե արմատախիլ է արել,բայց փոխարենը կա օրեցօր ճյուղավորվող իսլամական ծայրահեղական հոսանքներին հարող ընդհատակյա և բացեիբաց գործող ընդիմություն: Ասածս այն է,որ ադրբեջանում բազմահազարանոց լիբերալ ցույցերն են սկսել,որի նպատակը ալիևյան կլանի իշխանությունից հեռացնելն է,սպասենք այն փուլին,երբ զանգվածներին կառաջնորդեն իսլամիստները և մեր շատ չսիրելի հարևանը կզգա քաղաքացիական պատերազմի քաղցրությունը: Աստված ձայնս լսի:

 

 

 


Տիգրան Մկրտչյան