Չի կարելի հայի վրա գնալ զենքով: Այդ դեպքում նա էլ կդիմի զենքի և, քանի որ, հայը նահանջել չունի, ապա կտուժի նրա վրա հարձակվողը: Սա պատմությունն է ապացուցում:
Հային կարելի է ոչնչացնել «գլուխը շոյելով»:
Հայը' արդարամիտ, ճշմարտասեր, ուղղամիտ, անխարդախ, անկեղծ և ազնիվ մարդ է: Նա նույն ձևով էլ ընդունում է դիմացինին և որի համար էլ դարեր շարունակ տուժել ու տուժում է: Քրիստոնեական արժեքները գենետիկորեն ներարկված են եղել հայի մեջ, մինչև քրիստոնեության ի հայտ գալը:

 


Իսկ ինչո՞ւ հայերը չեն նահանջում, երբ նրանց վրա գնում ես զենքով: Որովհետև անձնազոհության բնազդն էլ է դրված նրանց մեջ գենետիկորեն: Նրանք պատրաստ են անձնազոհ լինել առաջին հերթին հանուն ընտանիքի, հետո հանուն ազգի ու վերջում հանուն հայրենիքի պահպանության:
Սա շատ լավ հասկացել են բոլոր նրանք, ովքեր խնդիր են դրել ոչնչացնել հային:
Ժամանակները փոխվել են և մարդուն սպանելու համար պարտադիր չէ, որ զենքը պինդ մարմին լինի և սպանի անմիջապես, դա կարող է անհամ ու անհոտ մարմին էլ լինի և սպանի տարիների ընթացքում:
Այդ զենքից էլ կարելի է պաշտպանվել, բայց դրա համար պետք է ունենալ հզոր գիտական ուժ և ֆինանսական կարողություններ:

 


Իսկ մենք չենք կարող պայքարել այս վտանգի դեմ, քանի որ մեր իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում' հարստանալ հարստահարելով երկիրը
Ըստ Գերմանիայի միգրացիոն ծառայության տվյալների, առողջական խնդիրներով Գերմանիա եկած ազգերի շարքում հայերը առաջին տեղում են, ովքեր հիմնականում գալիս են քաղցկեղով կամ երիկամների դիալեզով:

 


Ինչ է ստացվում, որ մեր թշնամիների նպատակին ծառայում են և իրականացնում են մեր հայրենակիցները, ում մենք ճանաչում ենք, ովքեր մեզանից շատերի հետ մտերիմ են, ընկերներ են կամ բարեկամ և դա է, որ թույլ չի տալիս մեր ազգին միավորվել ընդհանուր թշնամու դեմ, որովհետև առաջին գծում մեր ներքին թշնամին է: Սա է նաև արտագաղթի պատճառը, որ հայը գերադասում է պահպանել իր ընտանիքը արտասահմանում, քան կռվի ելնել ներքին ազգակից թշնամու դեմ:
Երբ մենք կկարողանանք ընտանիքի և ազգի հանդեպ գերակա դիրքում դնենլ հայրենիքը, այդ ժամանակ մենք կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները և հզոր հայրենքի ու պետություն ունենալ:

 

 


Արման Մուշեղյան