Ինովացիոն քաղաքականությունը առկա ռեսուրսների բանական օգտագործման և ինստիտուցիոնալ հենքի ձևավորմանն ուղղված քաղաքականություն է, որն ապահովելու է հասարակության և տնտեսության առաջընթացը: Այս ոլորտում պետական քաղաքականության խնդիրներից է առաջինը՝ ճիշտ ընտրել և ավելացնել գիտության հիմնարար ուղղությունների ֆինանսավորումը և երկրորդ՝ ստեղծել այնպիսի գործարար միջավայր, որտեղ ինովացիոն գործունեության ծավալումը տնտեսապես շահավետ կլինի տնտեսական միավորների համար:


Ինովացիոն ազգային համակարգը կարող է զարգանալ ինովացիոն համակարգի ենթակառուցվածքների ձևավորման արդյունքում (տեխնոպարկեր, ինկուբատորներ, հետազոտական լաբորատորիաներ, տեղեկատվական, խորհրդատվական, վարկային, մարկետինգային, արտահանման և մենեջմենտի ծառայություններ իրականացնող պետական և մասնավոր կենտրոններ, վենչուրային հիմնադրամներ, կլաստերներ և այլն)։ Դա նպաստելու է տտ ոլորտի զարգացմանը, տեխնոլոգիական ներուժի աճին, և հարակից ճյուղերի զարգացմանը:


Սակայան կան զսպող գործոններ, որոնք պատճառ են դառնում ինովացիոն ոլորտի զարգացման դադաղեցմանը:Դա նախ հիմնված է կրթական համակարգի և կադրերի որակի վրա: Կրթական համակարգում պետք է ձևավորվեն նորարարական կենտրոններ և կրթական համակարգի բոլոր մակարդակներում պետք է աստիճանաբար իրականացվի «նորարարական հեղափոխություն»:

Նորարարական և ստեղծագործական մտածելակերպը (creative thinking) պետք է գերիշխող լինի ուսումնական ծրագերում, դասախոսություններում, լաբորատոր փորձերում և կրթական հաստատությունների զարգացման ռազմավարություններում:

 

 

Հայկ Համբարձումյան