Խելացի ծնողները և մանկավարժները արդեն հասկացել են, որ փոքրիկի զարգացման համար ոչ այդքան ինտելեկտուալն է կարևոր, ինչքան ստողծագործականը: Հենց դա է օգնում նրանց հետագայում յուրօրինակ որոշումներ կայացնել, դժվար պահերին ելք գտնել:

Հնարավոր է արդյոք զարգացնել փոքրիկի ստեղծագործական ունակությունները:

Պարզվում է, որ այո: Կարևորը , որ փոքրիկին չդնեք խիստ սահմանների մեջ, չտաք չափից շատ խորհուրդներ և կարգադրություններ, այլ փոխարենը բացեք նրա համար նորանոր հնարավորություններ, ցույց տաք, թե ինչպես է հարկավոր վարվել սովորական առարկաների հետ ոչ սովորական ձևով:

Փոքրիկները նոր ծնված տաղանդներ են: Նրանք ստեղծագործում են հանուն փորձի, ճանաչողության և հետաքրքրասիրության: Ստեղծագործելու ընթացքում նրանք կարող են զգալ ուրախություն և հիասթափություն: Ստեղծագործելու ընթացքում նրանք հաճույք են ստանում, երբ զգում են թաց ներկը իրենց թաթիկներին կամ գույների խառնուրդից: Հիշեք, արդյունքից առավել կարևոր է ստեղծագործելու ընթացքը:

Իհարկե, երբեմն անհրաժեշտ է ինչ- որ առիթ գտնել, դրդել, որ նրանց մոտ արթնանա ստեղծագործելու ցանկություն: Դա անգամ կարող է լինել ինչ որ տոն, օրինակ' նոր տարին կարող է հիանալի առիթ լինել ինչ-որ յուրօրինակ ստեղծագործական աշխատանք անելու համար' վառ և անմոռանալի: Սակայն մի սպասեք միայն տոներին, դուք ինքներդ եղեք ճկուն և անգամ կենցաղային պայմաններում գտեք ստեղծագործելու մի բան:

Օրինակ, կարող եք խաղալ խոհանոցում' առանց կտրվելու Ձեր առօրյա հոգսերից: Իսկ գուցե Ձեր հրաշքը ձգտում է դեպի գիտությունները, այդ դեպքում ավելի օգտվետ կլինեն պարզ , սակայն էֆեկտիվ փորձերը:

Մի խոսքով, մի վախեցեք էքսպերիմենտներ անել և ինքներդ ստեղծագործել: Այդ դեպքում Ձեր փոքրիկը անպատճառ կմիանա Ձեզ: