Այս տարի Հայաստանում աճել են գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդհանուր ծավալները : Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարի կարտոֆիլի մթերված համախառն արտադրանքը մինչև այս պահը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 665000 տոննա: Նախորդ տարի կարտոֆիլի համախառն բերքը կազմել էր 660 000 տոննա:

 

 


Կարտոֆիլի բերքահավաքը արդեն մոտ է ավարտին և այս ցուցանիշը էլ ավելի կբարելավվի: Ավելացել է ոչ միայն բերքատվությունը, այլև մոտ 1000 հեկտարով ավելացել է կարտոֆիլի ցանքատարածությունները՝ դառնալով 31 500 հեկտար: Սա խոսում է այն մասին, որ Հանրապետությունում միառժամանակ բարձրացել և կարտոֆիլի բերքատվությունը և ցանքատարածությունները:

 

 

Тигран Арутюнян