Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից և մայդաններից: Ասվածից կարելի է հասկանալ, որ Եռյակի առանցքային ուժը՝ ԲՀԿ-ն, հակված չէ գնալ հեղափոխական ճանապարհով ու Միքալել Մելքումյանի միջոցով մեսիջ է հասեագրում իշխանությանը՝ ուրավագծելով հնարավոր փոխզիջման բանաձևը: Իհարկե, սա շատ ավելի իրատեսական մոտեցում է, քան ոմանց հեղափոխական կոչերը: Սակայն, իմ պատկերացմամբ, իշխանությունն այս պահին չի բավարարի ԲՀԿ կամ Եռյակի այս պահանջն ևս՝ գերադասելով Գագիկ Ծառուկյանի հետ կոմպրոմիսների գալ 2017-2018թթ-ի ընտրական ցիկլիի համատեքստում:

 

 

 Սուրեն Սուրենյանց