Երբ տարիներ առաջ Կարեն Անդրեասյանը նշանակվում էր Մարդու իրավունքների պաշտպան, ես շատ եմ քննադատել նրան՝ բոլոր այն ընդդիմադիր պատգամավորների նման, ովքեր այսօր նրա ԱԺ ներկայացրած զեկույցը դրական են գնահատում:
Իմ վերաբերմունք էլ է փոխվել Կարեն Անդրեասյանի հանդեպ, որովհետև քանիցս համոզվել եմ, որ նա ադեկվատ գնահատականներ է տալիս բազմաթիվ իրադարձությունների, ՄԻՊ գրասենյակը շատ դեպքերում օպերատիվ արձագանքում է:
Այսքանով հանդերձ, մեր երկրում քաղաքացին իրեն անպաշտպան ու անօգնական է զգում, ու ՄԻՊ-ն անզոր է պատպանել մադրկանց:

 

 


Լավ կլիներ, որ համարժեք գնահատականներ տալուց զատ՝ ՄԻՊ-ն առաջիկա տարում երկու խնդիր կարողանար լուծել.
ա)ավելի հասանելի լիներ սովորական մարդկանց: Ի դեպ, այսօր այդ մասին խորհրդարանում նշեց նաև պատգամավոր էդմոն Մարուքյանը,
բ)աշխատեր կառույցի հեղինակության ու կշռի բարձրացման ուղղությամբ, որպեսզի պետական մարմիններն ոչ թե հրապարակավ հեգնեին ՄԻՊ-ին, այլև պարտավորված զգային հետևել նրա դիտողություններին:
Ընդ որում, սրանք փոխկապակցված խնդիրներ են. ՄԻՊ-ը պետք է պաշտպանված լինի քաղաքացու վստահությամբ՝ վերջինիս պետական մարմինների ոտնձգություններից պաշտպանելու համար:

 

 

 

 

Սուրեն Սուրենյանց