Ամեն աշուն ամերիկացի լուսանկարիչ Դեյվիդ Պայսը մեկնում է Բուրկինա Ֆասո (Աֆրիկայի արևմտյան հատված)՝ քաղաքից կտրված ամենախուլ գյուղերը, որտեղ չկան նույնիսկ էլեկտրականություն և ջրամատակարարում, որպեսզի լուսանկարի տեղի երիտասարդության կյանքը: Բերեբան նման գյուղերից մեկն է, որտեղ համարյա ամեն ուրբաթ կազմակերպվում են պարեր՝ տեղի «Le Cotonnier» բարում: Շաբաթվա մեջ մեկ օր հարևան գյուղերից մարդիկ գալիս են այստեղ, որպեսզի շփվեն, գարեջուր խմեն և մոռանան առօրյա հոգսերը՝ տրվելով պարին: