Գնդապետ Դանի նոթերից հատված


Ձեւավորել քաղաքական փիլիսոփայություն' ներթափանցելով կառավարություն:


Ձեր փլիսոփայության համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրաց բոլոր մակարդակներում' որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք։ Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը եւ կառավարության կախվածությունը ձեզանից' փոխեք Օրենսդրության նկատմամբ վստահությունը։ Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն, և որ ամենակարորն է' անհուսության զգացողություն։


Ձևավորել տնտեսությունը, որպես ծախսարար' ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր' սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը։


Երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է։ Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է' կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ է։
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ։


– Առաջինը, դուք պետք է հանրային և մասնաոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դնեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ։


– Երկրորդ, երկիրը պետք է դնել «պարտքի տակ» և նվազեցնելով դրամային արժույթի արժեքը' խափանել տնտեսության զարգացումը։


Եվ իհարկե, աջակցելով բոլոր ծախսերը, դուք այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց։ Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը, և միաժամանակ նրանց անկախությունը։ Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից ավելացնում եք երկրի արտաքին պարտքը, ապա դուք կարող եք ֆիննանսապես այն աստիճան ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման։

 

 

Սանասար Կարապետյան