Երջանիկ մարդիկ ընկերներին ընտրում են խելքով


Ռոբերտ Գրինը իր հիանալի գրքում՝ «Իշխանության 48 կանոն», գրում է, որ ուրիշների դժբախտությունները և անհաջողութունները ձեզ համար կարող են լինել կործանանար. էմոցիոնալ վիճակները նույնպես վարակիչ են, ինչպես հիվանդությունները:


Ձեզ կարող է թվալ, որ դուք լավ արարք եք անում և փրկում եք խեղդվողին, բայց շատ հաճախ դժբախտները իրենք են իրենց գլխին դժվարություններ ստեղծում և ձեր գլխին էլ կբերեն փորձանք: Պետք է կարողանալ տարբերել մարդկանց, ովքեր իրոք օգնության կարիք ունեն և նրանց, ովքեր իրենց մտքերով, գործողություններով իրենց գլխին նորանոր խնդիրներ են ստեղծում:


Ամենավտանգավոր և վարակիչ մարդկանց տեսակը մարդիկ են, ովքեր միշտ և ամեն ինչից դժգոհ են և սովոր են իրենց միշտ զոհ համարել: Փախե'ք նրանցից, ինչպես կփախչեիք թոքախտով հիվանդ մարդուց:


Շփվե՛ք երջանիկ մարդկանց հետ, և նրանք կվարակեն ձեզ երջանկությամբ, շփվե'ք շռայլ մարդկանց հետ և կդառնաք այդպիսին, եթե մռայլ եք, ձգտեք լինել կենսուրախների հետ: