Պատմում են ոչ քիչ առեղծվածային պատմություններ այնպիսի երաժշտական ստեղծագործությունների մասին, որոնք կործանել են իրենց ստեղծողներին և իբր թե դարձել են տարբեր աղետների և մարդկանց մահվան պատճառ…
Ում հայտնի չէ պատմությունն այն մասին, թե ինչպես գորշագույն թիկնոցով խորհրդավոր անծանոթը Մոցարտին պատվիրեց թաղման երաժշտություն: Պարզվեց, որ պատվիրատուն կոմս ֆոն Վալզեգ-Շտուպախն էր, որը մտադիր էր այդ ստեղծագործությունը նվիրել իր հանգուցյալ կնոջ հիշատակին և յուրաքանչյուր տարի կատարել այն: Գորշ համազգեստով մարդը նրա տան կառավարիչն էր…

 


«Ռեքվիեմի» վրա աշխատելու ընթացքում Մոցարտի առողջությունը սկսեց արագորեն վատանալ: Պատվերը նա ստացավ 1791 թ. հուլիսին: Նույն թվի դեկտեմբերի 5-ին երգահանը մահացավ: Ինչպես գիտենք, նրա մահը դարձավ բազմաթիվ լուրերի և ենթադրությունների առարկա, այդ թվում նաև թունավորման վարկածը' Մոցարտին նախանձող Սալիերիի կողմից: Հետագայում այդ վարկածը լիակատար սնանկ դուրս եկավ…
Այսպես թե այնպես, Մոցարտը չհասցրեց ավարտել աշխատանքը «Ռեքվիեմի» վրա, իսկ առաջին անգամ այն հնչեց նրա թաղման ժամանակ…

 


Պարզվում է, որ ճակատագրական «թաղման» սիմֆոնիաներ գոյություն են ունեցել նաև ուրիշ երգահանների ստեղծագործություններում: Օրինակ, Բեթհովենի համար վերջինը եղավ նրա Իններորդ սիմֆոնիան, որը նա գրել էր 1823 թվականին: Տասներորդը նա այդպես էլ ավարտել չհասցրեց:
Շուբերտի «Մեծ սիմֆոնիան» գրվեց մահից անմիջապես առաջ, որը նույնպես իններորդն էր:
Չկարողացավ հաղթահարել Իններորդ սիմֆոնիայի սահմանը նաև Գուստավ Մալերը: Ճիշտ է, նա ավարտեց իր Իններորդ սիմֆոնիան, բայց Տասներորդը մնաց անավարտ' նա վախճանվեց 1911 թվին:
1998 թ. մահացավ հանրահայտ Ալֆրեդ Շնիտկեն: Նրա մահից մի քանի ամիս առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հնչեց նրա Իններորդ սիմֆոնիան:

 

 

Սանասար Կարապետյան