Հիմա Եռյակ դարձած Քառյակի 12 պահանջներից ինձ համար ամնաէականն այն է, որ դրանցից մեկով իշխանություններից պահանջվում է չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով «Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ' միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:


Հենց այն նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, երբ Եռյակը Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու, Սերժ Սարգսյանը Մինսկում պատրաստվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթ. որը լրիվ հակոտնյա է ընդդիմության պահանջներին:


Ես լիարժեքորեն կհավատամ այսօրվա հարթակային ընդդիմությանը, եթե նրանք՝ հենց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու հիմքով, Ազատության հրապարակում պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը...


Նման սկզբունքայնության դեպքում՝ գուցե կանխվի թե Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգը և թե ընդդիմությունն հասնի իր համար այնքան բաղձալի իշխանափոխությանը:


Ու մարդիկ թող չասեն, թե անտեղի ընդդիմությանը քննադատում եմ. շատ կոնկրետ խնդիր եմ դնում, որը բխում է իրենց ձևակերպած 12 կետերից:

 

 


Սուրեն Սուրենյանց