Արամ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սյունիքի մարզպետի նշանակումը ոչ ադեկվատ գրառումների ալիք բարձրացրեց: Որտեղ են մեր վերլուծաբանները, ինչու չեն խորքային վերլուծում իրավիճակը: Ինչու չեն նշում, որ որևէ իշխանություն այդքան հիմար չէ, որ իրեն գցի քննադատների երախը՝ նշանակելով մի մարդու, որը քննադատությունների տեղիք է տալու: Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ Սուրեն Խաչատրյանի անմեղության մեջ բոլոր իշխանավորները վստահ են և հասարակական արձագանքները ուղղակի էմոցիայի և ընդհանրապես իշխանություններին չսիրելու հետևանք են.
կամ էլ, անկախ իր անձնական կյանքում տարաբնույթ դրսևորումներից, Խաչատրյանը այն մարդն է, որի կատարած աշխատանքները և պետության նկատմամբ կատարած ծառայությունները այնքան բարձր են, որին չի կարելի պահել լուսանցքում և նրա առկայությունը իսկապես անհրաժեշտություն է պետության և հասարակության համար:
Թե չէ բացի անիմաստ վանկարկումներից որևէ լուրջ վերլուծություն և այսբերգի իրական հատվածը ցուցանելու ցանկություն այդպես էլ չտեսա մեր քաղաքական դաշտում: