Ոստիկանության գեներալի մարզպետի պաշտոնում նշանակումը ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Ոստիկանության համակարգում մինչև գեներալի կոչումի հասած անձը իհարկե տարբեր ձև է ընդունվելու մարդկանց շրջանում ու շատ նորմալ է, որ ժողովուրդը բաժանվում է հավասարապես 50/50 տոկոսների։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ պարզապես պետք է ինքն իրեն ապահովագրեր հայտնի Սյունիքի մարզում։ Քաղաքականության մեջ նորեկ ոչ մի պաշտոնյա չէր կարողանալու Փաշինյանի հրաժարականից հետո իր վրա վերցնել այդ մարզը ու մասնակցեր ընտրությունների այնպես, որ ամեն բան արդար լիներ ու դրան գումարած նաև իրենց վրա ճնշումներ չլինեին։

Չգիտեմ ու չեմ պատկերացնում, թե բոլոր հնարավոր տարբերակներից ինչու հենց Պողոսյան Հունանին ընտրեց Փաշինյանը ու որքանով է դա դրական որոշում, քանի որ այդ ամենը ցույց կտա միայն ժամանակը։ Այն ընթացքը, թե ինչպես կանդրադառնա ոստիկանության գեներալի ներկայությունը Սյունիքի մարզի, նրա մի շարք հայտնի դեմքերի և ընտրությունների վրա։