Չնայած շոտլանդացիների մեծամասնությունը դեմ քվեարկեց անկախությանը, բայց իմ խորին համոզմամբ Շոտլանդիայի անկախացումը ժամանակի հարց է միայն:
Արդեն տեսնում ենք, որ իրավիճակը կտրուկ սրվել է Կատալոնիայում, երկրամասի խորհրդարանը հայտարարություն է տարածել նոյոմբեր ամսին հանրաքվե անցկացնելու մասին, իսկ պաշտոնական Մադրիդը այդ որոշումը ճանաչել է ապօրինի: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են:
Եթե վորոհիշյալ գործընթացը վարակիչ ազդեցություն ունենա, ապա մի քանի տասնամյակ անց աշխարհի քաղաքական քարտեզը կտրուկ փոփոխությունների կենթարկվի, կառաջանան բազմաթիվ մանր պետական կազմավորումներ:

 


Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ ազգերը ապրելու են իրավահավասար, կամ ավելի արդար պայմաններում:
Պարզապես մարդկությունը անցում է կատարում նոր հասարակարգի, որտեղ բոլորը լինելու են անկախ և միևնույն ժամանակ նաև կախյալ:
Գեր տերությունները իրենցից հեռացնելով ազդեցության ոլորտները, դրանց էլ ավելի կմոտեցնեն իրենց:
Բնականաբար հասարակարգի նման աստիճանական փոփոխությունները և տերությունների գերագահության հասնելու այս մոտեցումները հանդիպելու են ինչպես մեկը մյուսի, այնպես էլ, անկախության ձգտող ազգերի կտրուկ հակազդեցությանը, ինչի արդյունքում մոլորակը ողողվելու է քաղաքացիական պատերազմներով, տեռորիստական տարաբնույթ ակտերով և գենոցիդներով:

 


Վերոհիշյալ թեզի վառ ապացույցներն են Ուկրանական քաղաքացիական պատերազմը, Իսլամական պետությունը և այլն:
Բնականաբար ներկայումս աշխարհում ընթացող զինված կոնֆլիկտները, սառեցված հակամարտությունները ունեն իրենց սպեցիֆիկ ներքին առանձնահատկությունները և պատճառները,դրանք կարող են լինել կրոնական, սոցիալ-տնտեսական, էթնոքաղաքական, բայց գլոբալ առումով դրանք տեղավորվում են 21-րդ դարի աշխարհաքաղաքական նոր համակարգի տրամաբանության մեջ:

 

 

Կարպիս Փաշոյան