Քաղաքական գործչին հավանել, վստահել և նրա օգտին քվեարկել միայն այն պատճառով, որ նա ուզում է երկրում ինչ-որ բան փոխել դեպի լավը, նույնն է, ինչ ուսանողին բարձր գնահատական նշանակել նրա համար, որ նա ՈւԶՈւՄ է լավ սովորել, կամ մարդուն դատապարտել այն բանի համար, որ նա ընդամենը ՈւԶՈւՄ է /նրա մտքին կա/ գողություն անել:

 


Ասածս այն է, որ ցանկությունը և կարողությունը տարբեր բաներ են:
Իսկ կարողության մասին վկայում է գործողությունը, ոչ թե ցանկությունը:
Հ.Գ. Պատահական չէ, որ հին հույն իմաստունները էթիկան կապում էին մարդու վարքի, ոչ թե մտքերի, մտադրությունների կամ ցանկությունների հետ:

 

 

Մովսես Դեմիրճյան