Մի տեսակ սիրտս վկայում է, որ Վահան Բաբայանի տարածած վերջին հոլովակը Արմքոմեդիին դուր է գալու
Չգիտեմ ով, բայց ինչ որ մեկը լուրջ կարողացել է տղային խափել, որ ինքը ԲՀԿ երիտասարդների ներկայացուցիչն է: Շահող լոտոյի գովազդ հիշեցնող իր հոլովալում խրոխտ և ռազմահայրենասիրական հայացք արած Վահանը ասում է, որ բուհերից բազմաթիվ ԲՀԿ-ական ուսանողներ դիմում են իրան, բողոքվում են քաղաքական ճնշումների թեմայով:

 


Հայ արդի սուպերմեն Վահանը, իր հզոր ներուժը գործի դնելով, սպառնում է փիս-փիս մարդկանց, եթե խելոք չմնան ինքը ամոթանքի երեկո կկազմակերպի:
Մի տաս րոպե խնդանք էս պահի վրա, հանգստանանք ու անցնենք առաջ:
1. Տղայի մոտ երևի մանկական տարիքում չլուծված հոգեբանական խնդիրներ են նորից արթնացել: Ախր եթե տենց խնդիր լինի ինչու՞ պիտի իրան զանգեն, ԲՀԿ-ն ունի երիտասարդական կազմակերպության ղեկավար, ով շատ ավելի հարգված ու ընդունված մարդ է:
2. Ամոթանքի երեկոն երևի իրենց մանկապարտեզի դասատուներից է սովորել, դրան անդրադառնալը նույնիսկ այսպիսի բոցերով հագեցած գրառման համար անլուրջ է:

 


Հ.Գ. Տարիների ընթացքում սույն Վահանը չկարողացավ փոխել քաղաքական թափառաշրջիկի իր կերպարը: Սեփական տեղ չունենալով' նա փորձեց բոլոր հնարավոր կուսակցությունները, որտեղ իրեն չէ չասեցին: Հիմի էլ կուսակցություն ներսում փորձում է ստանձնել ուրիշի դերը: Ճիշտ է ' իր թաշախուստից բացի ոչ ոք տղային լուրջ չի ընդունում, բայց եկեք ընդունենք, որ երբեմն քահ-քահ ծիծաղելու և ինչու չէ նաև խժալու առիթներ է տալիս :)))

 

 

 


Ռուբեն Խաչատրյան