Նրանց ընտրությունը կայանալու էր լավի ու լավագույնի միջև: Հատկանշական է, որ Բրիտանիան և Շոտլանդիան քաղաքակիրթ ձևով են իրենց հարցերը կարգավորում:

 


Ամեն դեպքում Արցախը չէր հասցրել կորցնել իր ինքնությունն ու անկախության համար պայքարի ստիմուլը, իսկ շոտլանդացիներն արդեն դարեր ի վեր Բրիտանիայի կազմում են, իրանք նույնիսկ իրանց լեզուն են մոռացել:

 


Անկախ հանրաքվեի արդյունքներից, մի բան պարզ է, որ ժողովրդների ինքնորոշումը ընկալելի և ընդունելի երևույթ է: Արցախն արդեն ինքնորոշվել է, մեզ մոտ կա մեր ինքնորոշված, ձևավորած պետության ճանաչման խնդիր, ինչը շոտլանդացիների համար լուծված խնդիր է:

 

 

Վանիկ Էլիզբարյան