Հնում մարդիկ ասում էին. «Մարդու ճակատագիրը նրա բնավորությունն էր»։ Նիկիտա Խրուշչովը դարձավ սեփական բնավորության զոհը։ Շտապողականությունը, փութկոտությունը, հուզականությունը նրա անհաղթահարելի գծերն էին։


Խրուշչովի օգնականներից մեկը պատմում է Չերչիլի հետ իր շեֆի ունեցած մի զարմանալի խոսակցության մասին։ Դա եղել է 1956թ. Խրուշչովի եւ Բուլգանինի՝ Անգլիա կատարած այցի ժամանակ։ Նրանք Չերչիլի հետ հանդիպում ունեցան դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։ Եվ ահա թե ինչ էր ասել բրիտանական ծեր առյուծը. «Պարոն Խրուշչով, Դուք մեծ ռեֆորմներ եք ծրագրում։ Եվ դա լավ է։ Միայն կուզենայի Ձեզ խորհուրդ տալ չափից շատ չշտապել։ Անդունդը հեշտ չէ հաղթահարել երկու ցատկով։ Միգուցե անդունդն ընկնեք»։

 

 

Արամ Խաչատրյան