Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների գործընթացը շատ հետաքրքիր երևույթներ է բացահայտում, որոնք բնորոշ են հետսովետական ողջ տարածքին:


Քաղաքական էլիտաները հասարակության աչքին աժեզրկված են, ասոցացվում են ամեն ինչի հետ՝ բացի փոփոխություններից ու անենևին պատահական չէ, որ հանրության քվերները ստանալու նպատակով փորձում են թաքնվել անունների հետևում, որոնք մարդկանց մոտ քաղաքական ասոցացիաներ չեն առաջացնում:


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեռևս չի հասցրել նոր կարգավիճակով հանդես գալ ու հասրակության մոտ առավելապես ընկալվում է՝ որպես հայտնի բռնցքամարտիկ: Պատահական չէ, որ հենց նա է ղեկավարելու նախագահ Պետրո Պորոշենկոյի նախընտրական ցուցակը:


Ամբիցիոզ Յուլիա Տիմոշենկոն նույնպես հասկացել է, որ հասարակությունն իր համար, մեղմ ասած, չի գժվում ու իր կուսակցության առաջին համարում դրել է Ռուսաստանում անազատության մեջ գտնվող օդաչուհի Նադեժդա Սավչենկոյի անունը:


Կլիչկոն պետք է ցույց տա Պորոշենկոյի թիմի միասնությունը, Նադյան արդարացնի Տիմոշենկոյի հայրենասիրական հռետորաբանությունը:


Մարդիկ քվե են տալու սիրված բռնցքմարտիկին կամ ազգային սիմվոլ դարձած աղջկան, բայց իշխանության համար պայքարելու են Մայդանին ՙՙհավատարիմ՚՚ երկու օլիգարխ...

 

 


Սուրեն Սուրենյանց