Տունդ սուգ ես դարձրել, դրսում քեֆ ես անում, որ ում, ինչ ապացուցես, թե ձեզ թվում է անկախությունը թղթի վրա գրելով է երկրում անկախություն հաստատվո՞ւմ... 54 միլիոն դրամ կառավարության գլուխը հատկացրել է անկախության տոնի. «մամա ծամոն եմ ուզում, չեմ տա, չեմ տա, չեմ տա, լավ էլի մամա ծամոն եմ ուզում» անբովանդակ երգերի, նվնվան ձայնով աստղիկները բեմի վրա տրճիկ տալու, ինքնահավան հնդուհավերը չգիտեմ ինչ սորտի արարածներին զվարճացնելու համար, ասել է, թե քաղաքը տոն է ապրելու՝ երգ, պար, բեմականացում, կգան երկիրը ոչնչացնողները կնստեն ու կծափահարեն, կարծես ամեն բան հաջող է...

 

Էլ ոնց կլիներ, իսկ այն հիվանդ երեխաները, ովքեր օգնության կարիք ունեն, մի ողջ ժողովուրդ սովի մատնված, նրանք, ովքերը սոված են քնում, օր օրի դատարկվող քաղաքում տոն ես շինում ու դրա համար միլիոններ ունե՞ս... երկիրը դարձրել եք բանտախուց, բանտախցերում իշխում եք, վերահսկում, որ մեկը հանկարծ մի քայլ առաջ չգնա, դրել ու անկախության տոն եք սարքում... միլիոնները դատարկ ու գռեհիկ համերգների վրա մի ծախսեք....

 

Սահմանամերձ գյուղի բնակիչները գիտե՞ք, ինչպես են ապրում, անկախության օրվա առթիվ մի քանի տան բնակիչներին ուտելու, հագնելու բան հասցրեք, ոչ թե հնդուհավերին բեմ բարձրացրեք ու մեր հաշվին հարստացրեք, անունն էլ դրեք՝ տոն... տոնը լիարժեք կլինի այն դեպքում, երբ համընդհանուր կլինի, մարդը իրեն ազատ, անկախ կզգա, ու երբ Հայաստանի հանրապետության քաղաքացին կապրի իր երկրում, ազատ, անակ, բարեկեցիկ, այդ դեպքում 54 չէ, 84 միլիոն դրամ ծախսեք, ձեռքներս էլ վեր պարզենք, պարենք ու ասենք, տեսեք ինչ երկիր ունենք...

 

 

Արթուր Հայրապետյան