Քաղաքական ուժերից դժգոհող ու հիասթափված հայեր, գիտեք, չէ՞, քաղաքական պայքարը ծախսատար գործ է:


ՀԱՐՑ. Վերջին անգամ երբ ե՞ք քաղաքական ծախս կամ ներդրում կատարել' անդամավճար, նվիրատվություն և այլն:


Իսկ երբևիցե ընտրել ե՞ք ձեր առաջնորդներին, անցյալի ու ներկա քաղաքական դեմքերից դժգոհող ու հիասթափված հայեր:


Եթե ձեռքներդ գրպաններդ չեք տարել, եթե երբևէ չեք ընտրել ձեր պայքարի առաջնորդներին, այդ դեպքում ումից եք դժգոհում և ումից եք հիասթաված: Պարզ չի՞, որ քաղաքական գործիչները ծառայում են իրենց նշանակողներին ու ֆինանսավորողներին:


Հաաա, դուք կուսակցական չեք, որ անդամավճար տաք: Կներեք, բայց կարծում եմ, որ դուք քաղաքացի էլ չեք:
Ի դեպ, հեղափոխությունն ավելի թանկ արժի:

 

 


Արմեն Աղայան