Բաց նամակ

Հարգելի պրն. Բաբուխանյան
Հիանալի հասկանալով Ձեր խոսքերի թաքնված դրդապատճառը, միևնույն ժամանակ ականջովս լսած չլինելու պատճառով վստահ չլինելով կարդացածիս ճշմարտացիության մեջ,բայց վստահ լինելով,որ "Առանց կրակ ծուխ չի լինում" ' պահանջում եմ մեկնաբանել և ներողություն խնդրել հայրենակիցներիս մի ստվար զանգվածից,եթե ոչ մեծամասնությունից,վիրավորելու համար: Լավ քաղաքական գործիչ լինելու դեպքում պետք է հասկանալ,որ "Րաֆֆիին կողմ" կամ "իշխանությանը դեմ" եզրույթները և' խաչվում են, և' ոչ, և մեղմ ասած' կոռեկտ չէ հասարակության թեկուզ Ձեր ասած "500.000"- անոց հատվածին անվանել տգետ,համասեռամոլ,աղանդավոր և այլն...հատկապես երբ համասեռամոլներն ու աղանդավորներն իրենց առավել քան լավ են զգում առկա իշխանությունների օրոք: Եթե երկրում արդեն կա 500.000 Ձեր նշած որակներով մարդ,ուրեմն դա էլ իշխանությունների բացթողումն է: Որ կողմից էլ դիտարկենք' Ձեր օգտին չի լինի,պահանջում եմ արագ պարզաբանել և ներողություն խնդրել մարդկանցից,որոնց Դուք անհիմն վիրավորեցիք:
հ.գ. Փորձեք պատկերացնել,որ այդ 500.000-ը ,որը իրականում գուցե շատ ավելի շատ է,սկսեն Ձեզ նման կերպ պատասխանել կամ հարցերը լուծել այնպես,ինչպես լուծվում են մեր օրերում....