Նստակյաց ապրելակերպը վտանգավոր է առողջության համար: Պարզվում է, որ մարդու կյանքի տևողությունը կախված է նրանից, թե նա որքան ժամանակ է ծախսում նստած վիճակում: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանց իրականացրած հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշով տառապող 65 տարեկանից բարձր 49 մարդ:
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի շատ ֆիզիկական վարժանք են իրականացրել, առավել առողջ են եղել, հետևաբար ավելի բարձ են եղել երկարակեցության շանսերը:
Կյանքի տևողությունը կախված է բջիջների քրոմոսոմների ծայրերին տեղակայված թելոմերների երկարությունից, որոնք էլ արգելակում են ծերացման գործընթացը: