Հաճախ է լինում, որ ունևոր տղամարդու կինը փողի կարիք է ունենում: Ինչո՞ւ: Որովհետև չի աշխատում:
Նրա բոլոր ծախսերի համար պահանջում են մանրամասն հաշվետվություն: Երբ կինը չունի գոնե նվազագույն դրամի աղբյուր, անգամ ամուր կապը քայքայվում է, իջնում ինքնագնահատականը:

 

Չաշխատելը, տանը նստելը նախ հոգնեցնում է: Եվ հետո հարաբերությունները քայքայվում են, եթե ամուսինն անգամ ընթացիկ ծախսելու դրամ է տալիս կնոջը, կորցնում է հարգանքը նրա հանդեպ: Իրեն նվերներ են տալիս, որ գնել են իր փողով: Ի վերջո, ուրիշի տվածը միշտ քիչ է: Երբ քո վաստակածով ձայնի իրավունք ես ստանում, քեզ հարգում են, անգամ պարտք խնդրում: Քո փողով նվերներ ես գնում: Բայց մյուս կողմից քոնը ծախսելը դժվար է: Կարևորն այն է, որ ֆինանսապես անկախացած կինը բուռն սեր է առաջացնում, նոր սեր: Իսկ իրադրությունը միշտ կարող է փոխվել: Ապահովված ամուսինը սնանկանում է և մնում կնոջ հույսին: Այժմ խոսենք հարցի մյուս կողմից: Տղամարդիկ մեծ երեխաներ են, հավատում են, որ կինը կարող է միաժամանակ լինել անմեղ ու սանձարձակ ու գործնական: Երբ կինը վաստակում է, տղամարդը սթրես է ապրում: Իսկ եթե նա այլևս իրեն չսիրի՞ կամ իրենից շա՞տ սկսի վաստակել: Հետաքրքիր է, բայց այս ամենն անհիմն չէ:


Տղամարդը վախենում է անճարակ երևալ ու կորցնել կշիռը սիրած կնոջ աչքին: Նյութապես անկախ կնոջ հոգեբանությունն իրոք փոխվում է: Ազատության ամեն տեսակի սահմանափակում վիրավորանք է թվում: Նա վաստակում է, նա ծախսում է, նա է որոշում: Բայց դուք միասին եք ապրում, ոչ թե նրա համար, որ շատ փող վաստակեք: Եվ ձեր սերը կախված չէ դրամի քանակից: Մի՛ մոռացեք, որ ձեր ծաղրը չվաստակելու մասին նույնքան վիրավորական է, որքան ֆիզիկական արատները ծադրելը: Եթե սիրում ես, մի՛ ընդգծիր անկախությունդ: Հիացիր նրա նվերներով, խորհուրդ հարցրու: Եթե նա ավելի քիչ է վաստակում, և դա ճակատագրական չէ քեզ համար, նրբանկատ և համբերատար եղիր: Եթե հավասար եք վաստակում, նույքան էլ պետք է ներդնեք ընտանեկան բյուջե: Մնացած գումարը տնօրինում եք ինքներդ:

 

Եթե վարձատրվում եք տարբեր չափով, թող նա կատարի լուրջ ծախսերը, դու՝ մանր: Հնարավոր է, որ դու գնես միայն հաճելի բաներ, ամուսինդ՝ անհրաժեշտ: Անգամ հարուստ ամուսինը գնահատում է կնոջ աշխատածը: Եթե կարող ես, ապահովիր կոսմետիկ սրահի, երեխայի հագուստի վճարումը: Դու կսկսես քեզ զգալ հոլիվուդյան ֆիլմի հերոսուհի՝ ուժեղ, հարուստ: