Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց քչերը գիտեն մեդալի հակկառակ կողմի մասին։ Ներկայացնում եմ Ձեզ հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք կստիպեն շատերին վերանայել իրենց պատկերացումները Ամերիկյան երազանքի մասին.

 


-ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։
-Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։

 


-Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։
-3 ամենահարուստ ամերիկացիների (Բիլլ Գեյթսի, Ուորրեն Բաֆֆեթի, Փոլ Ալլենի) ընդհանուր կարողությունն ավելի շատ է քանի աշխարհի 60 ամենաաղքատ երկրների ընդհանուր կարողությունը։
-ԱՄՆ բնակչության 6 տոկոսին է պատկանում աշխարհի հարստության կեսը։
-Ամերիկացիները տարեկան 10 միլլիարդ դոլար են ծախսում միայն ընտանի կենդանիների կերի համար։ Այդ գումարը բավարար է, որեսզի երկու անգամ լուծվեր աշխարհում անգրագիտության հարցը։

 


-Ամերիկացիների 60 տոկոսը գիրք ընդհանրապես չի կարդում, իսկ մնացած 40 տոկոսը մեծամասամբ կարդում է դետեկտիվներ և պոռոնգրաֆիկ գրականություն։
-Ամերիկացիների միայն 11 տոկոսն է թերթը կարդում գրեթե ամբողջությամբ, այլ ոչ թե միայն հումորային ու հայտարարության բաժինները։

 


-2004 թվականին անցկացված հարցումների տվյալներով, ամերիկացիների միայն կեսն է իրենց կյանքում գոնե մեկ գիրք ամբողջությաամբ ընթերցել։
-Անգրագիտության ցուցանիշն ԱՄՆ-ում հասել է 20 տոկոսի և շարունակում է արագորեն աճել։

 

 

Սանասար Կարապետյան