«Սան Պաուլոյի» կիսապաշտպան Դուգլասը երջանիկ է, որ իր ակումբը և «Բարսելոնան» նախնական համաձայնության են եկել:

 

«Շատ գոհ եմ, խոսքեր չունեմ: Շատ եմ հարգում մյուսների աշխատանքը և, երբ «Բարսելոնա» տեղափոխվեմ, կհարգեմ և պատիվ կբերեմ ակումբին»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

 

Դուգլասի տեղափոխությունը կատալոնական ակումբ կարժենա 4,5 մլն եվրո:

 

 

Ֆուտբոլային հասարակություն