Վերջին ժամանակներս շատացել են պլաստիկ վիրահատության դիմողները' հատկապես կանայք, աղջիկներն ու հատկապես շատ են քթի պլաստիկ վիրահատությունները:


Նման կանայք, աղջիկները, վիրահատությունից հետո իրենց շրջապատի տղամարդկանց մոտ շատ արագ կզգան վերաբերմունքի փոփոխությունները: Հետաքրքիր է ինչ կզգա նման աղջիկը կամ կինը, որը տարիներ շարունակ իրեն շրջապատող տղամարդկանցից հաճոյախոսություններ, սիրո, համակրանքի խոսքեր չի լսել, իսկ հիմա իրեն ուշադրություն չդարձրած այդ տղամարդկանցից նման խոսքեր է լսում:


Հրճվանք?...Հաճույք?...Անտարբերություն?...Արհամարհանք?...Կսիրահարվի արդյոք?...


Իրական է արդյոք նման տղամարդկանց վերաբերմունքը?...Չէ որ նրանք այդ աղջկան կամ կնոջը երբեք չեն նկատել, չեն նկատել նրա էությունը, հոգին, մարդկային որակները, արժանիքները, նրա կերպարը: Ու հանկարծ' արդեն ֆիզիկական մի փոքր շտկումից հետո սկսում են սիրահետել, հաճոյախոսել, սիրահարվել, օր ու դադար չտալ…


Շատ տարիներ առաջ մի ֆրանսիական հետաքրքիր ֆիլմ նայեցի, հիմա աղոտ եմ հիշում, կարծեմ Բուրվիլն էր խաղում գլխավոր դերում: Երկար տարիներ ապրելուց հետո, նրա մարմնավորած հերոսի' շատ համեստ, բարեպաշտ այդ մարդու կինը կատարեց քթի վիրահատություն և չդիմանալով իրեն վիրահատող բժշկի սիրահետություններին, շատ արագ լքեց ամուսնուն և հեռացավ:


Տխուր է, զզվելի, անհասկանալի ու նույնիսկ ինչ-որ տեղ դաժան…Բայց միևնույն ժամանակ' ցավոք շատ սովորական ու մարդուն բնորոշ…


Ու զարմանալի է, սակայն աղջիկներին, կանանց դա դուր կգա…Դուր կգա անկախ ամեն ինչից, չէ որ իրենք արդեն սիրված են ու ցանկալի…


Բայց համոզված եմ, որ կան նաև գեղեցիկ բացառություններ, որոնք իրոք գեղեցկացնում են մեր կյանքը, դարձնում այն բացառիկ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան