Հետաքրքիր ազգ ենք,երբ գնում են Թուրքիայի հանգստյան գոտիներում արձակուրդը անցկացնելու,դառնում են ազգի դավաճան.այդ փողերով թշնամու բյուջեն է լցվում,մեր նախնիների ոսկորների վրա են հանգստանում,այդ գումարներից ադրբեջանին են օգնում,իսկ ,երբ Արևմտյան Հայաստան են գնում,որպես ուխտավոր, ինչ է նույն թուրքական բյուջեի փոխարեն այդ փողերը ուրիշ երկրի բյուջե են մտնում?:

 

Թե այստեղ Էրգրի կարոտը փարատելու համար կարելի է անտեսել ,որ թուրքական պետբյուջեյի հաշվին գումարներ ենք նստեցնում: Իսկ ինձ համար թրքահպատակ տարածքներ գնալը ֆինանսական օգուտ թշնամուն չտալու ցանկությունից բացի ունի նաև ոչ նյութական կողմ.Արևմտյան Հայաստան կոնկրետ թուրքական վիզայով,որպես զբոսաշրջիկ չեմ գնա,որովհետև իմ տուն,ուրիշի թույլտվությամբ,հյուր չեմ գնա: Սա իմ անձնական կարծիքն է:

 

 

Տիգրան Մկրտչյան