Դեռ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո հայտարարել էի, որ քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունեմ:
Դրա համար՝ երեք տարբերակ ունեի:

 


Առաջին, վերադառնալ ՙՙՀանրապետություն՚՚ կուսակցություն, որտեղ իմ ընկերներն են, մարդիկ, որոնց հետ շատ երկար ու բովանդակային ճանապարհ եմ անցել՝ հարստացնելով քաղաքական կենսագրությունս ու ձեռք բերելով հարազատ մարդկանց: Բայց այս ճանապարհով որոշեցի չգնալ, որովհետև տարիների ընթացքում որոշակի քաղաքական օտարացում է տեղի ունեցել:

 


Երկրորդ ճանապարհը՝ գործող կուսակցություններից մեկին անդամագրվելն էր: Սակայն դաշտում չկա ամբողջովին հարազատ կուսակցություն, ու բացի այդ՝ եթե նման ցանկություն ուենանայի, դա կանեի 2012թ-ի ընտուրթյուններից առաջ՝ անդամագրվելով VIP-կուսակցություններից մեկին ու հիմա էլ կլինեի պատգամավոր:
Ու, թերևս, մնում էր միակ ճանապարհը. առայժմ փոքրաթիվ կողմնակիցների հետ ձևավորել նոր կուսակցություն՝ ազատական գաղափարախոսությամբ ու հավատարիմ 88-ի շարժման իդեալներին:
Այս կուսակցությունը կարող էի ձևավորել տակավին երկու տարի առաջ, սակայն հույս ունեի, որ ազատական դաշտում կարող է կոսոլիդացիոն գործընթաց տեղի ունենալ:

 


Նման բան չեղավ, ու ես վերջնականապես որոշեցի չուշացնել ՙՙՆոր աջեր՚՚ կուսակցության ստեղծումը:
Կուսակցության ստեղծման, ծարագրերի, կոնկրետ դիրքորոշումների մասին պաշտոնապես կհայտարարվի օգոստոսի 23-ի ասուլիսով՝ անկախության հռչակագրի օրը, հիմնադիր համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ անկախության հանրաքվեի օրը:

 

Սուրեն Սուրենյանց