ԿՈՉ եմ անում բոլոր Հայաստանում բնակվող սիրիահայերին պարսկահայերին ու բոլոր հայրենադարձներին:
Մի եղեք այսքան պասիվ հասրակական կյանքում:

 


Ինձ մի բան էր հետաքրքրում էս ամբողջ պատմության մեջ, Սիրիայից հայրենիք վերադարձած հայերը ի՞նչ էին մտածում պատերազմի վերսկսելու շուրջ: Ավելի կոնկրետ նրանք ի՞նչ կանեին, եթե սկսվեր պատերազմը:

 

 

 

Սա ես ասում եմ հաշվի առնելով նրանց անտարբերությունը մեր պետականության անկախ հանրապետության նկատմամբ:
Դե բնական է, երբ սփյուռքից ոչինչ չտեսանք, այդ պարագայում էլ չէինք տեսնի:

 

 

Նրանց հետ բազմաթիվ անգամներ եմ շփել, անտարբեր են ու ահավոր զզվանքով լցված հայաստանաբնակների հանդեպ: Այսինքն մենք ստանում ենք հետևյալ պատկերը՝ հայ, ղարաբաղցի ու սփյուռքահայ: Մի փոքր ազգ ու այսքան տարանջատում:

 


Ես շատ ուրախ կլինեի, որ տեսնեի նրանց ակտիվությունը հասարակակն շատ հարցերում: Չէ որ նրանք այստեղ հյուրեր չեն: Էս տան տերն են: Ինչպես և ցանկացած հայ՝ աշխարհի տարբեր մասում բնակվող:

 

 

Անահիտ Ամատունի