Լուսաբացին արթնանալով, կենդանիների արքան քաղցր ձգվեց և ուղիղ իջավ դեպի գետը: Կարգ ու կանոնի համաձայն նա բարձր մռնչաց, բոլոր մանր գազաններին տեղյակ պահելով իր մոտեցման մասին, որոնք սովորաբար հավաքվում են ջրի մոտ և պղտորում այն: Հանկարծ նա կանգ առավ, մի ինչ որ անսովոր աղմուկ լսելով: Շրջվելով, առյուծը տեսավ, որ իր վրա ամբողջ ուժով, սրնթաց մի ձի է քառատրոփ գալիս, որի հետևից դղրդյունով քարերի վրայով թռչկոտելով սլանում է մի դատարկ սայլ:
Առյուծը թաքնվեց մոտակա թփերի մեջ և աչքերը վախից կկոցեց: Նա դեռևս կյանքում երբեք նման զարմանալի դղրդացող կենդանի չէր տեսել:

 


Նստելով թփերի մեջ և վախից շունչ քաշելով, առյուծը դուրս եկավ, նայելով իր շուրջը և զգուշավոր քայլքով նորից ուղղորդվեց դեպի ջուրը:
բայց չէր էլ հասցրել մի քանի քայլ անցնել, երբ նրա ականջին մի ականջ ծակող գոռոց լսվեց: Ինչ-որ տեղ մոտակայքում, իրեն էր կոտորում մի ազմկարար աքաղաղ: Առյուծը քարացած կանգ առավ, նրա մարմինը դող ընկավ: Իսկ աքաղաղը, կարծես թե ծաղրելով նրան նորից կանչեց, այս անգամ ավելի ուժեղ՝ ամբողջ կոկորդով, և բացի դրանից էլ, սկսեց պտտվել նրա շուրջը ռազմատենչ թափահարելով իր կարմիր կատարը:

 


Բարձր խոտի հետևից առյուծը տեսնում էր միայն դողդղացող կրակագույն կատարը և լսվում էր միայն անծանոթ "ծուղրուղուն": Վախից իրեն կորցրած ամոթահար կենդանիների արքան, մոռացած իր ծարավի մասին սրնթաց փախավ անտառ:
Երևում է առյուծների համար էլ երբեմն լինում են անհաջող օրեր, երբ ամեն ինչ թարս ու շիտակ է գնում և ամեն քայլափոխի հանդիպում են փորձանքներ:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Աֆրոդիտե"

 

 

Օրվա առակը՝ Առյուծն ու Աքաղաղը - 11 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան