Այսօր հայտարարել էինք ոչ հեռավոր ճանապարհորդությունների օր ու ընկերս ինձ սկզբում տարավ Տիգրանակերտ, որտեղ հնարավորություն ունեցա մտնել հարաբերականորեն նոր ֆորտը, իսկ հետո նաև ակնդրել ավելի վաղ ու նույնիսկ մեր թվարկությունից առաջվա պատմություն ունեցող ավերակները: Դե ես տենց տուրիզմի ու հուշարձաններ նայելու մեծ սիրահար չեմ, այնպես որ կարող եք գամել ինձ անարգանքի սյունին:ՃՃՃ բայց մի հետաքրքիր դրվագ պատմել կարող եմ. Տիգրանակերպում օտարերկրացիների ինչ որ մի խումբ էր, որոնց համար էքսկուրսավարի դերը կատարում էր Արցախի մշակույթի նախարարը: Հերթական անգամ հաճելիորեն զարմացա արցախյան չինովնիկների անմիջականությունից ոււ պարզունակությունից: Առավել ևս հաշվի առնելով, որ մի քիչ դժվար ա պատկերացնել մեր Հասմիկ Քյաբաբասերին՝ պատմամշակութային հուշարձաններում էքսկուրսավարություն անելիս, ավելի շուտ՝ կոլխոզում, բայց դե... չփչացնենք դրական նստվածքն ու տեքստիի դրական տոնայնությունը:ՃՃՃ Ապրի Արցախի մշակույթի նախարարն, իսկ ես շարունակեմ տեղափոխվենք Աղդամ...


Աղդամ... ես համարում եմ, որ ամեն հայ պետք ա տեսնի Աղդամը ու ասեմ ավելին՝ ամեն թուրք պետք ա տեսնի, թե մենք ոնց ենք առարկայացրել «Ով մեր դեմ սրով ելնի, սրից խոցված նա կընկնի» ասացվածքը: Աղդամի հերը մենք հիմնովին անիծել ենք ու ես շատ ուրախ եմ այդ փաստի առնչությամբ: Էլ երբեք թուքը չի զբաղեցնի էդ բնագիծը, էլ երբեք, քանի դեռ հայ զինվորը պահում ա էդ բնագիծը ու հայ մարդը ապրում ա արցախում: Ամբողջ Աղդամում կա միայն մի հիմնովին չավիրված շենք՝ 19-րդ դարի շիական մզկիթը, որի դիմաց ցուցանակ ա կպցրած, որ այն պատմամշակութային հուշարձան է, որը պահպանվում է պետության կողմից, բայց դե ֆիգուշկի, մեջը ոնց որ գոմ լինի՝ սաղ թրիք ա, պատերին էլ 45 թվի Ռեյխստագի պես հայ զինվորներն են իրենց աանունները պատերին գրել, ես իրանց ցավը տանեմ:


Էսօր դեռ էլի եմ ֆռֆռալու, դեռ էլի գրելու բան կլինի, բայց ուզում եմ երկու կարևոր խնդիրների մասին ակնարկեմ Արցախի: Ղարաբաղցիք ձիգ ու դուխով ժողովուրդ են, բայց տերմինատորներ չեն ու ոնց որ և ցանկացած մարդ, ենթարկվում են տեղեկատվության նեգատիվ ազդեցությանը: Հիմա ամեն ինչ նորմալ է, այդ թվում նար հանրային տրամադրությունը, բայց Քարվաճառի դիվերսանտների պատմության ժամանակ մեր Հայաստանյան ԶԼՄ-ներից եկող բացասական տեղեկատվությունը, չճշտված դեզինֆորմացիան ու բացահայտ դավաճանական կոնտենտը ինչ որ չափով ընկճել էր արցախցիներին: Սա ևս մեկ առիթ է, որպեսզի հայկական մեդիադաշտը վերանայի իր գործելաոճը այն հարցերի վերաբերյալ, որն անմիջական վերաբերմունք ունի ռազմական դրության ու Արցախի հետ: Էլ չի կարելի լինել այս աստիճան փնթի ու անպատասխանատու խաղացողներով հագեցած դաշտ: Կարծում եմ դաշտի լյուստրացիա ու պրոֆիլակտիկա է պետք:


Մյուս խնդիրը Արցախի մեկուսացումն է: Հա, հասկանում եմ, որ չճանաչված հանրապետություն, արտաքին քաղաքականություն և այլն, բայց Արցախը օբյեկտիվորեն մեկուսացված է նաև Հայաստանի Հանրապետությունից ու դա նաև սուբյեկտիվ պատճառներ ունի: Մասնավորապես, մենք ունենք լուրջ խնդիր՝ Արցախի երիտասարդության համար, հենց Արցախում մնալու պայմաններում՝ քաղաքակրթության տարբեր հնարավորություններից օգտվելու շանս տալը: Պարզ ասեմ, Երևանը ունի թե՛ բավարար միջոցներ, թե՛ մասնագիտական ռեսուրս, որպեսզի Արցախում պարբերաբար կազմակերպվեն տարբեր դասընթացներ, թրեյնինգներ, երիտասարդական հավաքներ, որոնց շնորհիվ ավելի արդյունավետ պայքար կստացվի թե տեղեկատվական բլոկադայի դեմ, թե՛ ավելի հեշտ կփոխվի հանրության կողմից Արցախի՝ որպես զուտ առաջին գիծ ընկալումը, թե ավելի դինամիկ կլինի փոխադարձ ինտեգրման պրոցեսսը ու վերջապես' ինչու ոչ, նույն Արցախում կարելի կլինի նախապատրաստել տեղեկատվության հետ գրագետ աշխատող կադրեր, ովքեր տեղեկատվական երկրորդ' ֆեյսբուքյան էշելոնում կկարողանան արդյունավետ գործել ճգնաժամային իրավիճակներում:


Ու առհասարակ, ասեմ ձեզ ժողովուրդ ջան, որքան ավելի երկար եմ այստեղ մնում, այնքան ավելի եմ համոզվում, որ ոչ թե Արցախը պետք ա ՀՀ-ին միանա, այլ ՀՀ-ն Արցախին, որովհետեվ ԱՐցախը տարբեր առումներով շատ ավելի կայացած ու հատկապես հոգեբանական առումով' շատ ավելի ինքնաբավ պետականություն ու մենթալիտետ ունի, քան ՀՀ-ն:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան