Արցախ մեկնելու փափագ արդեն մի քանի տարի է ինչ ունեի, իսկ այս տարի շատ սպոնտան որոշեցի այնուամենայնիվ արձակուրդս անցկացնել հենց Արցախում: Դա եղավ մոտավորապես այսպես. բանակիս արցախցի ընկերներից Արթուրը ֆեյսբուքով գրեց ու խոսքի մեջ հարցրեց, կարո՞ղ ա գամ Արցախ, ես էլ առանց երկար-բարակ մտածելու ասեցի «Ինչի՞ չէ որ»: Сказано-Сделано. Այնպես ստացվեց, որ իմ արձակուրդը գրեթե համընկնեց սահմանային լարվածության հետ: Այժմ ձեզ կպատմեմ իմ արցախյան արկածների և այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում այստեղ:


Երեկ վաղ առավոտյան վեր կեցա, տաքսի կանչեցի ու գնացի Կայարան, քանի որ կարծում էի, որ այնտեղից են արցախ գնում, այն էլ պարզվեց, որ հիմա մի քիչ այլ է ու ստիպված կայարանից էլ մեկնեցի Կիլիկիա ավտոկայան: Այնտեղ երևի միակ տաքսիստները, ովքքեր իրար հերթ չտալով են պասաժիր վերցնում ու իրար վրայից թռցնում՝ ցավոք հենց Արցաախօ տաքսիստներն էին: Մի խոսքով, գլուխներդ չցավացնեմ, նստեղի տաքսի ու հայ դե՝ Արցախ:


Երեկոյան կաղ արդեն Արցախում էի, որտեղ ինձ դիմավորեցին բանակային ընկերներս, ում չէի տեսել արդեն 7 տարի: Դե բնականաբար՝ գրկախառնումներ, հարցուփորձ, սեղան... ձեռքի հետ էլ հարցուփորձ էի անում վերջին զարգացումների մասին, ինչպես նաև մարդկանց տրամադրությունների:
Եվ այսպես.


- Արցախում խուճապ չկա ու չի եղել: Մենակ, ինչպես արցախցիք են ասում «Ջիպավորներն» են համը հանել: Հենց տուրուդմփոցը սկսել ա, արցախից էքոստրեննի տեմպերով սկսել են հեռանալ գրեթե բոլոր նրաննք, ովքեր թանկարժեք օտարերկրյա մեքենաներով (առավելապես՝ ջիպերով) են սովորաբար երթևեկում:


- Արցախից հեռացողների մյուս մասը կանայք, երեխաներն ու ծերերն են եղել: Տղամարդկանց մի մասը՝ զգալով վերահաս պատերազմի հաավանականությունը, որոշել է անիմաստ ռիսկի չենթարկի ոչ մարտունակ այս մարդկանց ու ուղղարկել է նրանց ապահով տեղ, բայց իրենք՝ տղամարդիկ, մնացել են ու անգամ եղել է կամավորական ջոկատներ հավաքագրելու, որոնք սակայան մեծամասամբ մերժվել են ԼՂՀ ՊՆ-ի կողմից:


- Ինչպես նշեցի, ԼՂՀ ՊՆ-ն առայժմ կարիք չի տեսնում կամավորականներ ճակատ ուղղարկելու մեջ, բայց խելացի մի բան է արել: Այնուամենայնիվ, կամավորների որոշ քանակ, ովքեր առավելապես մարտական փորձ, կամ էլ հատուկ պատրաստություն ունեցող անձինք են, համատեղ մարտական հերթապահություն են անցկացնում սահմանում՝ զինվորների հետ: Այդ կերպով, ԼՂՀ ՊԲ-ն քաջալերում է զինվորներին, ովքեր տեսնում են, որ մենակ իրենց դարդը չի երկրի հսկողությունն ու պահպանությունը, ինչպես նաև ավելի է ամրացնում սերտ կապը բանակ-հասարակություն տիրույթում:


- Սահմանում վիճակը կայութնացել է ու արդեն 2 գիշեր ոչ մի նշանակալից բան կարելի է ասես չի եղել: Ամեն դեպքում, բանակը համար 1 պատրաստականության տակ ա ու բոլորը սպասում են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյւոնքներին:


- Ստեղի կռվածները վստահորեն պնդում են, որ ադրբեջանական կողմը ունեցել է շատ ավելի շատ կորուստ, քան հնչեցվում է անգամ մեր կկողմից: Ասում են, որ մերոնց ասած թիվը միայն էն թվերն ա, որ մեր հետախուզությունը կարողացել ա ֆիքսել ռադիոպերեխվատներով: Իրականում, ըստ այս ասեկոսեների, ադրբեջանը մոտ 80 զոհ է տվել:
Դե իսկ ամփոփելով առաջին օրվա տպավորություններս, ասեմ, որ երեկոյան 9-10-ի կողմերը գնացինք Ստեփանակերտի կենտրոնում զբոսնելու ու ոնց որ Երևանի կենտրոնում հայտնվեի: Ոչ թե ճարտարապետության, կամ ինչ որ այլ անոլոգիաներով, այլ երեկոյան փողոցով զբոսմող երիտասարդների քանակից: Ջահել աղջիկներ ու տղաներ անհոգ զբոսնում էին ու հաճելի ժամանակ անցկացնում սր0ճարաններում Պյատաչոկ այգում ու ինչն է հետաքրքիր. այդ երիտասարդներից շատերը դեռ երեկ փորձելիս են եղել կամավոր կերպով ռազմաճակատ մեկնելու:


Ու այդտեղ ես հասկացա, որ մենք անպարտելի ենք:Ճ Իսկ ՀՀ-ում խուճապ ու պանիկա տարածողններին ասեք, թող խելոք սթրվեն տեղները, ամեն ինչ նորմալ ա ու խուճապի ոչ մի պատճառ իրոք չկա, առավել ևս՝ հիմա: Իսկ եթե նմանները շարունակում են, ապա դրանցով արդեն պետք է զբաղվեն համապատասխան կառույցները:
Առայժմ՝ այսքանը, կհանդիպենք վաղը:


Ղարաբաղը մե՜ր-նա, Ղարաբաղը մե՜ր-նա:ՃՃՃՃ

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան