Գոնե ինձ՝ նախկին ազատամարտիկիս համար Էսօր սահմանը պահող նորաթուխ հայ զինվորը ոչ մի բանով պակաս չէ 90-ականներին ազգային ազատագրական ոգով տոգորված, կամավոր զենք ճարած ու ճակատ շտապած մեր նման մարդկանց համար:

 

Թեև մենք այն ժամանակ իսկապես էլ հասուն մարդիկ էինք արդեն, Անկախությունն էլ կյանքով չափած, ու, կրկնում եմ, ինքնակամ գնացինք, իսկ այսօր պատանին զորակոչվում, զենք է ստանում ու որպես բանակային երդվում ու գնում իր ծառայությունը, գործառույթը կատարելու, բայց էսօր, գոնե ինձ համար, այդ սահմանին կանգնած, ազերու դավադիր դիվերսիային պատասխան տվող, հետ մղող ու «խաղաղ պայմաններում» զոհվող պատանին, թե ոգով, թե հայրենասիրությամբ պակաս չէ մեզանից:

 

Հակառակը՝ ավելին է: Էսօրվա մեր երկու զոհի մասին լուրը, թեև նախորդ օրերին էլ եղել էին, բայց այսօրվանը երկու խիստ հեռու ու խիստ ծանոթ զգացողություն հարուցեց ներսումս: Անասելի ցավ ու անսահման հպարտություն: Էլ բառեր չեմ գտնի շարունակելու: Այսքանը:

 

Ջոն Կարապետյան