Անհասկանալի է՝ արդյոք կաշխատի այս նախագիծը, բայց Tour d-Auvergne փարիզյան հյուրանոցի տեր Ալդրիկ Դյուվալը առաջարկում է բոլորին մնալ իր հոթելում եւ վճարել այնքան, որքան հարմար կհամարեք... Նվազագույն գինն է՝ մեկ օրվա համար՝ մեկ եվրո...

 

Եթե մեկ եվրո վճարեք, ես չեմ նեղանա՚, ասել է Դյուվալը, որը բնականաբար հույս ունի, որ իրականում այդքան ոչ ոք չի վճարի... Չգիտեմ՝ արդյոք նա ուսումնասիրել է հայաստանցիներին հոգեբանությունը... Հյուրանոցը գտնվում է Օպերայի մոտ, այսիքն հենց ամենակենտրոնում, որտեղ համարը սովորաբար արժե մոտ 200 եվրո... Մեկ եվրոյի առաջարկը կգործի մինչեւ օգոստոսի 10-ը... Շտապեք... Ի՞նչ եք կարծում՝ կաշխատի՞ այս նախաձեռնությունը...

 

 

 

Արմեն Դուլյան