Քանի որ հատկապես վերջին շրջանում հաճակիացել են տարբեր անհատների կողմից խրոխտ ու հպաարտ դեմքի արտահայտությունով արտագաղթելու մասին որոշումների հրապարակայանացումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ շատերի մտքում արտագաղթը դիտարկվում է, որպես մեղր ու կարագ և երկնքից թափվող մանանայով երկրներում ապրելու հնարավորություն, ուզում եմ ներկայացնել էն պատճառները, որոնք ինձ մշտապես հետ են պահել ու ըստ իս, միշտ էլ հետ կապհեն արտագաղթելուց:

 

 

Տնտեսական պատճառներ

Հայաստանում տնտեսական դրություն որքան էլ լարված լինի, իմ ընտանիքն այստեղ ունի բնակարան ու մենք ստիպված չենք բնակվարձի փող ճարել: Բացի դրանից, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ես այստեղ ունեմ աշխատանք, ես այստեղ ունեմ փորձ, ես այստեղ ունեմ չեմ ասում միլլիոններ աշխատելու, բայց նորմալ մարդավայել կենսակերպ վարելու հեռանկար:

 

 

Փոխարենը դուրսն ինձ սպասում է անորոշություն: Ես այնտեղ չունեմ սեփականություն, ես այնտեղ չունեմ երաշխավորված աշխատանք (ծրագրավորող չեմ, խոստումնալից գիտնական չեմ, բժիշկ չեմ, մետլախ խփել չգիտեմ, պիցցա ցրել չեմ ուզում): Թեև բավականին հաճախ եմ լինում արտերկրում, դժվարանում եմ պատկերացնել, թե որքան գումար է պետք աշխատել մեկ մարդու հաշվով, որպեսզի այնտեղ վարեմ այնպիսի կենսակերպ, ինչ հիմա ունեմ այստեղ:

 

 

Հետո, արտագաղթի տնտեսական ասպեկտի սպեցիֆիկան այն է, որ այստեղից գնացողներն էլ, այնտեղ ապրողներն էլ հաճախ մոռանում են այնպիսի բաների մասին, ինչպիսիք են գնողունակությունը և «պարտքով ապրելը»: Ասենք մարդը լսում ա, որ ֆրանսիայում ասենք 3000 եվրո փող աշխատելը ռեալ ա, բայց հաշվի չի առնում, որ էդ փողով չես կարող անել նույքան բան, որքան ասենք հայաստանում: Մարդը լսում ա, որ իրա բարեկամի ընտանիքում արդեն 3 հատ ավտո կա, բայց հաշվի չի առնում, որ իրա բարեկամը կարող ա ամեն ավտոն մի 10 ատրվա վարկով ա վերցրել, կամ էլ առհասարակ՝ լիզինգ ա անում: Ու նմանատիպ լիքը նյուանսներ կան, որ հաշվի չեն առնվում:

 

 

Բացի դրանից, վաղը մյուս օր եթե ամուսնանամ ու արդեն սեփական ընտանիքիս ծախսերը ծառանան իմ առջև, ծախսերս անգամներով շատանալու են:

 

 

2, Սոցիալ-հոգեբանական

Որքան էլ ինտեգրվես, որպես կանոն արտագաղթողների առաջին սերունդը այդպես էլ չի հաղթահարում օտարության զգացումը, երբ սկսում է ապրել արտասահմանում: Քո օտարածին լինելը կարող ես զգալ ուժեղ, կարող ես զգալ թույլ, կարող ես միայն դու զգալ, իսկ կարող են քեզ անընդհատ հիշեցնել դրա մասին, բայց միևնույն է դու դա զգալու ես: Ու դա վաղ թե ուշ սկսում է ճնշել ու մշտապես կարոտախտ առաջացնում հայրենիքիդ հանդեպ:

 

 

3, Դեմոգրաֆիա և երեխաների դաստիարակություն

Բացի նրանից, որ ամեն արտագաղթողի հետ մեր երկրի բնակչությունն է ինքնին նվազում, ամեն գնացող հետ Հայաստանը կորցնում է ևս մեկ պոտենցիալ ծնող: Հատկապես ողբերգական է տղամարդկանց արտագաղթի դինամիկան, որովհետև սովորաբար հենց տղամարդիկ են լքում երկիրը՝ ավելի լավ ապրուստ փնտրտուքով:

 

 

Մենք արդեն իսկ լուրջ խնդիր ունենք՝ Հայաստանում չամուսնացած տղաների ու աղջիկների թվերի անհամասնության հետ և այդ խնդիրը տարեցտարի ավելի է խորանում: Գումարենք սրան, որ տղաներից շատերը դրսում ամուսնանում են օտարերկրացում հետ և կտեսնենք, որ երկարաժամկետ հեռանկարով, Հայաստանը զրկվում է նաև այդ երեխաներից, որովհետև եթե առաջին սերնդում դեռ հնարավոր է պահել ազգային ինքնագիտակցությունը՝ անգամ մեկ հայ ծնողի պարագայում, ապա ամեն սերնդից հետո՝ ապրելով ոչ հայատանում, նոր սերունդն ավելի ու ավելի հեռանում իր արմատներից:

 

 

Եթե ունես երեխաներ, կամ օտարության մեջ ես ունենում երեխաներ, ապա մշտապես խնդիր է նարնց դաստիարակությունը: Հայաստանը իր բոլոր թերություններով հանդերձ ունի շատ ավելի առաքինի միջավայր՝ երեխաների դաստիարակության համար, քան ասենք նույն ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու Ռուսաստանը: Այնտեղ իրոք կան սպեցիֆիկ խնդիրներ, որոնք մեզ ԴԵՌ մենակ լսելով են ծանոթ: Վստահ եմ, որ ոչ մի ծնող չի ուզենա, որ իր որդին ընկնի թմրանյութերի վաճառքով զբաղվող երիտասարդների ազդեցության տակ, կամ էլ դուստրը կուսությունը կորցնի 14-15 տարեկանում՝ իր դպրոցական սիրո հետ:

 

 

Արտագաղթողների համար դեռ հեշտ է, եթե ապրում են մենակ, անգամ եթե դա նշանակում է, որ սկզբի մի 6 տարին չեն կարողանալու տեսնել իրենց հարազատներին (օրիանակ՝ Եվրոպայում շտական կացության խնդիր լուծելիս): Սակայն հենց արդեն տնավորվում ես այնտես, նորանոր խնդիրներ են ծագում:

 

 

4, Ազգային անվտանգություն (առանց որևիցէ պաթոսի)

Հատկապես տղաների պարագայում, յուրաքանչյուր արտագաղթողի հետ Հայաստանը կորցնում է, ոչ միայն քաղաքացու, հրկատուի կամ պոտենցիալ ծնողի, այլև պոտենցիալ զինծառայողի: Մենք պատերազմական դրության մեջ ենք ապրում ու եթե վաղը պատերազմ սկսվի, հայտարարվելու է մոբիլիզացիա և հեչ լավ վիճակ չի լինի, որ պարզվի, որ մոբիլիզացիոն ռեսուրսի ասենք կեսը էլ Հայաստանում չի: Պատկերացրեք. Մոբ պլանով նախատեսված է կազմավորել 400 հոգանոց հետևակային գումարտակ, որը ասենք թե պետք է պահի Քելբաջարում 3 կիլոմետրանոց հատված, բայց պարզվում է, որ արտագաղթի ու այլ օբյեկտիվ պատճառներով այդ գումարտակի միայն կեսն է հնարավոր եղել հավաքագրել... ստացվում է, որ արդեն նրանց մարտունակությունը թուլանում է, կամ էլ պետք է լրացնել այդ թիվը այլ կիսատ գումարտակների հաշվին, իսկ այդ ժամանակ նվազում են մեր ռեզերվները... չեմ ասւոմ ռեմբոներ են գնում, բայց ժամանակակից պատերազմում թվերն ու ռեզերվենրը օրհասական նշանակություն ունեն:

 

 

5. Ինքնախաբեություն ու կարոտ

Անկախ նարնցի, թե որքան են նեղացած իրենց երկրից, եթե արտագաղթողները Խոմակատիպ արարածներ չեն, իրենց կարոտում են իրենց հայրենիքը ու վերադառնալու փափագ են ունենում: Ասում են «դե մի օր կդզվի՝ կվերադառնամ»: Բայց իրականում հազարից մեկ է այդպես լինում ու որքան ավելի երկար ես ապրում դրսում, այնքան ավելի դժվար էէ վերադառնալ, որովհետև ավելի ու ավելի ես խրվում այնտեղ և ամվելի ու ավելի շատ կապող բաներ են առաջանում:

 

 

Ոմանք դա փորձում են կոմպենսացնել ֆեյսբուքյան բուռն գործունեություն ծավալելով, անկեղծորեն համարելով, որ իրենք իրոք մեծ բան են անում, բայց կներեք ինձ, սիրելի օտարաբնակ հայրենակիցներ, դեռ ոչ մի գլոբար հարց ֆեյսբուքի ստատուսների ու լայքերի քանակով չի լուծվել: Առավել ևս եթե խոսում ենք մեր ներքին գլոբալ հարցերի կարգավորումից, ամեն գնացողի հետ նվազում է նման փոփոխությունների հասնելու հավանականությունը: Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց գիտեմ, որ ոչ մի իշխանություն չի գնում ժողովրդանպաստ քայլերի, եթե չի վախենում ներքևների ճնշումից, իսկ որքան ավելի շատ են արտագաղթում ու հատկապես երիտասարդները, այնքան թույլ է այդ ներքևների ճնշման պոտենցիալը:

 

 

Ոչ մեկին չեմ դատապարտում արտագաղթելու համար, ոչ էլ հերոսացնում եմ ինձ, կամ չարտագաղթողներին՝ չարտագաղթելու համար, բայց սա իմ անձնական կարծիքն է: Ավելորդ շահարկումներից խուսափելու համար էլ ասեմ, որ 1 տարի ապրել եմ ԱՄՆ-ում, 2010 թվակնից առ այսօր մոտ 20 անգամ եղել եմ Հայաստանից դուրս (այդ թվում ԵՄ-ում ու Ռուսաստանում), միլլիիոնատեր չեմ, ոչ էլ միլլիոնատերերի ընտանիքից եմ:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան