Գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում խորհրդարանական և կառավարական ամենատարբեր պատվիրակությունների այցերին աշխարհի ամենատարբեր պետություններ: Գրեթե միշտ մեր պատվիրակությունները մնում են, եթե ոչ ամենաթանկ՝ ապա ամեն դեպքում բավականին թանկ հինգ աստղանի հյուրանոցներում, իսկ այդ պատվիրակությունների օգտակարության գործակիցը որևէ մեկը չի չափել, իսկ ես վստահ եմ, որ դրանք մեծամասամբ ժամանակի և հատկապես ֆինանսների անիմաստ վատնում է:

 

Հայաստանի պետական բյուջեն ձևավորվում է հարկատուների հարկերի հաշվին (իսկ մեր հարկատուները հիմնականում տքնում և տանջվում են այդ հարկերը վճարելուց), և այդ հարկերը պետությունը պետք է խնայողաբար և տրամաբանված ծախսի:

 

 

Մենուա Հարությունյան