Ամիսներ առաջ ,երբ մի գրառում կատարեցի,որտեղ հարցնում էի,արդյոք պատրաստ ենք կործանման գնացող Թուրքիայից մենք,հույները և քրդերը վերցնել մեր պատառը,շատերին ասածս ցնորք կամ հեքիաթ թվաց.եղան հեգնական մեկնաբանություններ,այն ժամանակ լռեցի,որովհետև լռելու ժամանակն էր,իսկ հիմա եկել է այն ժամանակը,երբ իմ խոսելու և ծիծաղելու ժամանակն է: Էլի կասեք,որ հեքիաթ է,թուրքական պետության վախճանի մոտ լինելը?: Թե կասեք,որ քրդերը հիմա օր օրի չեն հզորանում և դառնում ամենամեծ սպառնալիքը թուրքերի և թուրքական պետության համար:

 

Իրաքի և Սիրիայի քրդաբնակ շրջանները օրեցօր ամրապնդում են իրենց դիրքը և հող նախաօատրաստում Քրդստանի ստեղծման համար: Իրաքում արդեն գործող քրդական ինքնավարությունը ունի սեփական կանոնավոր բանակ,փաստացի անկախ է,իսկ շուտով երկրում սկսված քաոսի պայմաններում պատրաստվում է իրավաբանորեն էլ անկախ լինել.ուզում է հռեչակել անկախություն: Սիրիայի քրդերն էլ կարելի է ասել անկախ են պաշտոնական Դամասկոսից,իսկ Թուրքիայի քրդերը հաստատ ավելի թույլ և պակաս մարտունակ ու բազմամարդ չեն քան Սիրիայի կամ Իրաքի քրդերը:

 

Այսպիսով շուտով՝մոտակա տարիներին կտեսնենք Քրդստան պետության ծնունդը,որը պետք է մեր դաշնակիցը դառնա,ոչ թե թշնամին,կտեսնենք Թուրքիայի անկումը,կամ ամենաքիչը ողորմելի պետություն դառնալը: Կտեսնենք ինչպես է քրդերի սրած դաշույնը վնասելու թուրքական պետության մարմնի մասերից մեկը: Մնում է այս պարագայում մեր պետությունը գործի ճիշտ ժամանակին և մենք էլ մեր ներդրումը ունենանք դարավոր թշնամու կործանման գործում և մեր բաժին կարկանդակը ստանանք:

 

 

Տիգրան Մկրտչյան