Աշխարհի ամենահին սահմանադրության մեջ (ԱՄՆ-1787) նշված է, որ բոլոր մարդիկ հավասար են և Արարչի կողմից օժտված որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում՝ կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքը: Կառավարությունները, ստեղծվում են ի կամոք կառավարվողների՝ վերջիններիս անօտարելի իրավունքների կենսագործումն ապահովելու համար: Եվ եթե կառավարությունը չի կատարում իր պարտականությունը, պետք է փոխարինվի մեկ ուրիշով: Ֆրանսիայի Սահմանդրության (1791) հիմքում դրվել են ազատության, հավասարության, եղբայրության գաղափարները:

 

Այսինքն Սահմանադրությունը արժեքային համակարգ է: Դրանով են առաջնորդվել ակտիվ քաղաքացին ու պաշտոնյան: ԱՄՆ-ում մարդն այսօր էլ կարող է սեփական աշխատանքով հարստանալ, որովհետև հռչակված հավասար հնարավորությունների մասին դրույթը գործում է: Ֆրանսիայում հաստատված արժեքները պարտավորեցնում են ներգաղթյալներին տեղացիների հետ վերաբերվել եղբայրաբար՝ հավասար իրավունքներով: Եվ վերջապես, այդ երկրներում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրագործում է ազատ և արդար ընտրությունների միջոցով:

 

Այնպես որ, Սահմանադրության վեհ խոսքերը պետք է պահպանել որպես սրբազան արժեքներ, անվիճարկելի ճշմարտություններ, և դրանցով կառուցել պետությունն ու հասարակական հարաբերությունները, ինչպես դա արել և անում են ամերիկացին ու ֆրանսիացին:

 

Վահե Ղազարյան