Օրական մեկ բաժակ սուրճը կարող է փրկել տեսողությունը: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանք նշում են, որ սուրճի մեջ առկա քիմիական բաղադրությունը կանխում է գլաուկոմայի, ծերության կամ շաքարախտի հետևանքով առաջացող ցանցաթաղանթի քայքայման հետևանքով առաջացող տեսողության վատթարացումը և հնարավոր կուրացումը: Սուրճը պարունակում է 1 տոկոս կոֆեին, սակայն 7-9 տոկոս քլորոգեն թթու, որն ուժեղ հակաօքսիդանտ է:

 

 

Հետազոտության հեղինակ Չանգ Լին նշել է, որ աչքի ցանցաթաղանթը բարակ հյուսվածքային շերտ է որը զգայուն է միլիոնավոր լույսերի նկատմամբ և այլ նյարդային բջիջներ է պարունակում, որոնք ստանում և բաշխում են տեսողական ինֆորմացիան. «Այն ամենաակտիվ հյուսվածքներից է, որը թթվածնի մեծ քանակություն է պահանջում, որի պակասը և ազատ ռադիկալների արտադրությունը հանգեցնում է հյուսվածքի վնասվելուն և տեսողության կորստին»: Սուրճն այսօր ամենակիրառվող խմիչքներից է աշխարհում, իսկ կանոնավոր օգտագործումը կարող է միայն օգտակար լինել: