1987թ.-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր:Թմրանյութ տերմինն առաջին անգամ օգտագործել է Հիպոկրատը ,որով բնութագրել է մարդկանց ոչ ճիշտ պահվածքը:


Ինչպես շատ երկրներում,այնպես էլ Հայաստանում ,մասնավորապես վերջին տարիներին,ավելանում է թմրամոլների թվաքանակը:Թմրանյութեր օգտագործում են սկսած դեռհաս տարիքից: Թմրանյութերի օգտագործման խոցելի տարիքային բարձր ցուցանիշ է գրանցվում հիմնականում 28-ից 55 տարեկան անձանց մոտ ,այդ թվում՝ զգալի է նաև կանանց մոտ:Թմրանյութը քրոնիկական հիվանդություն է,որն առաջանում է օրգանիզմի՝ թմնրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական ,նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով:Կան զանազան տեսակի թմրանյութեր,սակայն ամենահաճախ հանդիպող թմրանյութերն են ափիոնը,մորֆինը,կոդեինը,հերոինը և այլն:
Կան դեղեր,որոնք կախվածություն նույնպես առաջացնում թմրամոլների մոտ,օրինակ դիմեդրոլը ,սեդալգինը որոնք հոգեմետ չեն, թմրամոլները դրանց ավելացնում են ուրիշ քիմիկատներ ՝դարձնելով թմրանյութ:Բենզինիստներն էլ իրենց ուրույն հաճույքի մեջ են մտնում…,որոնք շատ կարճ կյանք ունեն:


Թմրանյութի օգտագործման պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է ,որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և բարձր երջանկության զգացումով:Լինում են թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման 2 ուղի ՝ գիտակցաբար և անգիտակցաբար:Երկու ուղին էլ ունենում են ծանր հետևանքներ.թմրանյութը անցնելով օրգանիզմի մեջ՝պարբերաբար այլափոխում է մարդու դիմագծերը,դարձնում աստիճանաբար անճանաչելի,առաջացնելով մարդու մարմնի վրա խորը վերքեր ՝տանելով ընդհուպ մահ:Ամենախաբուսիկ զգացումն այն է ,որ սկսնակ օգտագործողները կարծում են ,թե կարող են հրաժարվել թմրանյութից ,երբ ցանկանան:Ցավոք,շատ ուշ է լինում…,այն ,որ սկզբնական շրջանում իրենք չեն ցանկանում հրաժարվել,իսկ երբ արդեն իրենք են ցանկանում,օրգանիզմն է մերժում…կարծես պատասխան է տալիս այն ամենի համար, ինչ իրեն են ներարկել ստիպողաբար՝քայքայելով առողջ հյուսվածքները ,իսկ պայքարը դրա դեմ դյուրին չէ: Թմրամոլների բուժումը իրականցվում է հոգեբուժական և նարկոլոգիական կլինիկաներում՝խստիվ հետևողականությամբ:


Հետևաբար պետք է լայնախոհ հասկանալ,որ թմրանյութը թույն է ,որը ,վերջիվերջո,մարդկանց դարձնում է ոչինչ, և անցյալի երազանքները՝ ապրելու բարեկեցիկ ու երջանիկ կյանք ապագայում,այդպես էլ մնում են անցյալում:

 

 

Արկադի Ալեքյան