Թուրքիայի Ֆաթիհ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Ստամբուլի համալսարանը հրապարակել են Մերձավոր Արևելքում անցկացված սոցիոլոգիական հետազոտության հարցումները Թուրքիայի արտաքին քաղաքականության ու ընկալումների վերաբերյալ: Հետազոտությունն անց է կացվել Մերձավոր Արևելքի երկրներում' լրագրողների, գիտնականների, վերլուծաբանների շրջանում:

 

Ըստ հետազոտության արդյունքների' Մերձավոր Արևելքում արդեն Թուրքիայի փոխարեն որպես տարածաշրջանային ուժ է ընկալվում, դիտվում Իրանը: Հարցվածների 32 տոկոսը համարել են, որ Իրանն է հանդիսանում տարածաշրջանային ուժ և միայն 20 տոկոսն է նշել Թուրքիան: Նախորդ տարվա հետազոտության արդյունքների համեմատ այս տարի Թուրքիան իր տեղը զիջել է Իրանին:

 

Նախորդ տարի Իրանին որպես տարածաշրջանային ուժ է դիտարկել հարցվածների միայն 20 տոկոսը, իսկ այս տարի արդեն' 32 տոկոսը:


Հետազոտության արդյունքների համաձայն' հարցվածների ավելի քան 25 տոկոսը նշել է, որ Թուրքիան աջակցում է իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին, իսկ 35 տոկոսը համարել, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում վարում է կրոնի վրա հիմնված արտաքին քաղաքականություն:

 

 

Լևոն Հովսեփյան