Թևավոր խաչեր կոչված ծավալային խաչերը բաղադրամասերն են կազմում քարակոթողների, հուշասյունների, երբեմն նաև այլաձև պատվանդան ունեցող կոթողների : Որպես քրիստոնեական խորհրդանշան դրանք ծառայել են նոր հավատքի պրոպագանդմանը: Այդ խաչքարերի տեսակից գտնվել են նաև Հայաստանում՝ Դվինում, Ջրվեժում, Հովհաննավանքի տարածքում, Կողբում:

 


Դվինում եղումների ժամանակ՝ կենտրոնական թաղամասում, գտնվել են թևավոր երեք խաչքար: Ծավալային ձևերով կերտված այդ խաչքարերի թևերն անհավասար են եղել, թևերի հատման կենտրոնում վարդյակներով, երեսներին փորվածքներով, քանդակված շուշան ծաղկի ու պարանահյուսվածքի մոտիվներով:


Ջրվեժի թևավոր խաչքարը զարմանալի նմանություն ունի Դվինի խաչերից մեկին, որը հիմքից աջ և ձախ ելնող «բոցեր» ունի: Բարձրությունը՝ 1,12մ, իսկ թևերից բացվածքը՝ 0,67մ:


Հովհաննավանքի թևավոր խաչը պատկանում է խաչերի խաչերի այն տիպին, որը կանգնեցվել է ոչ թե կոթողի կամ հուշասյան վրա, այլ՝ խորանարդաձև պատվանդանի:


Քանդակազարդ ու մեծածավալ՝ հիմքից ուղղաձիգ ձողի երկու կողմերում քանդակված են կրկնակի «բոցեր» , իսկ թևերը (խաչաթևերը) պատված են համատարած զարդանախշերով՝ հարելով շրջաաձև կենտրոնին:
Կողբի թևավոր խաչերը կանգնեցված են եղել խորանարդաձև պատվանդանի վրա: Ի տարբերություն վերը նշված խաչերը, այս խաչը այլ ձևեր ունի՝ կենտրոնում ստեղծված է հինգ վարդյակներից կազմված համադրություն: Խաճի երկու կողմերից՝ դեպի աջ ու ձախ, տարածվում են ճառագայթախրձեր՝ պսակվելով փոքրաչափ վարդյակներով: Խաչի ուղղաձիգ ձողի ուղիղ հիմքում գնդիկազարդ շրջանակի մեջ ամփոփված է սրբապատկեր:

 

Ռոլանդ Ճռիկյան