Տուրիստները հասնում են Գառնու տաճարի մոտ ու ստեղ իրանց ասում են .«Հոպ փարթիա, գնացեք վաղը կգաք»: Հիասքանչ է, այ էս տեմպորով էլ զարգացնում ենք մեր տուրիզմը, հա բա, որ էսօր էտ մարդը տաճար չմտնի, մի օր ավել կմնա Հայաստանում ու ավել գումար կծախսի: Հա մեր «բարի ու մտածող» մշակույթի նախարարությունը հենց դա էլ պլանավորել է: Չմտածեք, թե ուրիշ բանի համար է մշակույթային կենտրոններում Փարթի բան կազմակերպվում: Օր ու գիշեր չեն քնում, ազգի մշակույթի պահպանման թեզեր են գրում ու այդ թեզերը փարթիների ժամանակ քննարկում:


Ախր խնդալու ա, էսքան ռեստորան, հյուրանոց ու եսիմ ինչեր կա Հայաստանում, էտքան ազատ տարածություններ ու դաշտեր կա մեր երկրում, սար ու ձորերի մասին չեմ խոսում, այ ախպեր հելեք ընդե հաց կերեք, մեկա ձեր ի՞նչ տարբերություն ուրդե հաց կուտեք:

 

 


Էդգար Խաչատրյան