Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները՝ հանգուցալուծում տալով հիմնական հարցերին:


Հոլանդիայի ու Չիլիի հավաքականներն երկուական հաղթանակ տարան ու նվաճեցին մեկ ութերորդ եզրափակչի ուղեգրեր:


Հոլանդացիների հաջողությունը կանխատեսելի էր, Չիլիի հավաքականը դարձավ այս առաջնության հայտնություններից մեկը:


Դեռ երկար կխոսվի Իտալիայի հավաքականի անհաջողության պատճառների մասին, բայց դա այլևս որևէ առնչություն չունի այս առաջնության հետ:


Ավստրալիայի հավաքականը աշխարհի առաջնություններում ՙտուրիստի՚ կարգավիճակ ունի ու նրա մարզական ցուցանիշները քչերին է հետաքրքրում: Կհիշվեն այն մի քանի գեղեցիկ դրվագներն, օրինակ, որ ավստրալիացիները մեզ պարգևեցին այսօր՝ հոլանդացիների հետ խաղում:


Երրորդ տուրում կմրցեն առաջատարները՝ Հոլանդիայի ու Չիլիի հավաքականները՝ պարզելու համար խմբի առաջատարին: Հոլանդացիներին բավարարում է անգամ ոչ-ոքին:

 

Սուրեն Սուրենյանց