Սիրիայում ԱՄՆ-ի բացած Պանդորայի արկղը էլ փակել չի լինում ու հիմա ողջ այդ չարքը, որ սրիկա ամերիկացիները բերել ու թափել էին Սիրիայի գլխին, իրենց զենքերը շրջում է ԱՄՆ-ի տարածաշրջանային վասսալների դեմ և դուրս է գալիս զուտ Սիրիայի հակամարտության սահմաններին:


Ինչպես գիտենք, ընդամենը հաշված օրերում, Սիրիայում մարտնչող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման մարտիկները ոչ միայն կարողացան ներթափանցել Իրաքի տարածք, այլ գրավել են Իրաքի հյուսիսի ամենախոշոր ու հարուստ Մոսուլ և Քիրքուք քաղաքները:


Մոսուլից արդեն կես միլլիոն մարդ է փախել՝ առավելապես շիաներ, քրդեր, եզդիներ ու հայեր, որովհետև այս խմբավորումը հայտնի իր արմատական սունիական ուղղվածության ու անասնական դաժանության համար:
Սակայն այսքանով էսկալացիան չի դադարել: Տեսնելով, որ Իրաքի կանոնավոր բանակը ոչ մի բան անել չի կարողանում, մարտի մեջ են պատրաստվում մտնել էրդական PKK-ի ուժերը, որոնք միանգամից հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել քրդերին, հայերին, արաբներին ու թուրքմեններին:


PKK-ն շատ լուրջ ու կոփված ուժ է, որն արդեն բազմամյա մարտական փորձ ունի: Սակայն այս ամենում նլկատվում է Թուրքիայի դերը, որովհետև ամենից շատ թուրքերին էր ձեռք տալիս, որպեսզի Հյուսիսային Քուրդիստան կատարված այս ներխուժումը տեղ գտնի ու քրդական խմբավորումները իրենց համար նոր թիրախ գտնեն: Մյուս կողմից, ակնհայտ էր, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմում հաղթում է Ասսադը, իսկ նրա բանակը արդեն դարձել է գրեթե անպարտելի իսլամիստական խմբավորումների համար, դրա համար էլ իրենց մանկլավիկներին ուղղորդեցին դեպի նավթով հարուստ Հյուսիսային Քուրդիստան:


Սա առայժմ տեղավորվում է ԱՄՆ-ի՝ կառավարվող քաոս տարածելու քաղաքականության մեջ, քանի որ իրավիճակը դեռ չի դուրս եկեվ վերահսկողությունից, բայց եթե Իրաքն էլ պայթի այնպես, ինչպես Սիրիան, ապա դրան կհետևի ամբողջ Մերձավոր Արևելքի դետոնացիան, որը անկանխատեսելի հետևանքներով է հղի բոլորի, այդ թվում նաև ԱՄՆ-ի դաշնակիցների ու հենց ԱՄՆ-ի համար:

 

 

Անդրանիկ Իսահակյան