Հայաստանի առկա քաղաքական դաշտում ծանր քաշայինը մնում է Լևոն-Տեր Պետրոսյանը։ Սա փաստ է որի հետ պետք է հաշվի նստել։
Չաճեցին, ասպարեզ չեկան, չերևացին նոր դեմքեր ։ Սերնդափոխության բացակայությունը մեր երկրի քաղաքական կյանքի հիմնական բացերից մեկն է։
<<Ահա եւ Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզն՝ իր բոլոր մանրամասներով։ Ինչպես տեսանք, թե՛ նոր կառավարության ձեւավորման, թե՛ Եւրասիական միությանն անդամակցության, թե՛ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անցկացման եւ թե՛ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերում Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես իր եւ սեփական ավազակախմբի շահերով, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն պետության եւ ժողովրդի շահերի հետ, այլեւ խորապես հակասում են դրանց։ Ուստի պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը։>>
Համլետ Աբրահամյան