Ոչ իշխանական քառյակը, որին չգիտես ինչու հրաշալի են ասում, ավելի շուտ պոպուլիստական քառյակ է, որովհետև առայժմ քաղաքացիական շարժումների պոչից կպած և կարկտահարված գյուղացիներին առանց կոնկրետ օգնության <<սիրաշահելով>>, անընդհատ քննարկում են միայն պոպուլիստական հարցեր'հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, գյուղացիական վարկերի սառեցում, փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ, պարտադիր բաղադրիչ, կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն:


Բայց վերջերս չորս ժամ տևած հանդիպումից հետո վերջապես երկնել են իրենց հետագա <<դարակազմիկ>> ծրագիրը, որի մեխը քառյակի ամիսներ շարունակ ձգձգվող հանրահավաքի անցկացման շուրջ կոնսենսուսն է…
Ազգս կարող է հանգիստ և ուրախ լինել, այս անորոշ և անհասկանալի երաժշտություն նվագող կվարտետը վերջապես որոշել է աշնանը միասնական հանրահավաք անցկացնել, վերջապես որոշել են աշնանը <<ճտեր հանել>>: Սակայն, հավանաբար մոռացել են, որ աշնանն արդեն ճտերին են հաշվում…


Եվ ինչ?... Արժեր աշնանը հանրահավաք անցկացնելու մասին որոշումը չորս ժամ անընդհատ քննարկել?...Հա’, մոռացել էի, դե դուբայներում, զանազան էկզոտիկ կղզիներում հանգստանալու սեզոնն է սկսում էլ ինչ հանրահավաք…
Ըստ քառյակի Զնայկաների, այդ եռամսյա դադարը գիլյոտինի նման իշխանություններին կհիշեցնի, թե ինչքան սարսափելի և հզոր են իրենք, ու հանգիստ չի տա նրանց: Այնպես որ, իշխանություննե’ր, ըստ <<սարսափելի քառյակի>> հանգիստ ամառ չեք ունենա, գիշերները սարսափ երազներից քրտնաթոր, տանջված ու ահաբեկվա կթռնեք տեղերից…
Սարսափելի հրաշալի քառյակ կամ հրաշալի սարսափելի քառյակ դուք գոնե հավատում եք ձեր ասածներին?...

 

 

Ռոբերտ Մելքոնյան