Արևմտամետ հայերը ամերիկացիներին և եվրոպացիներին տվել անցել են: Իրենց իդեալ արևմուտքում անխոս կա խոսքի ազատություն,բայց մեր արևմտամետները սկսել են խառնել խոսքի ազատությունը խոսքի անարխիայի հետ : Խոսքի ազատություն նշանակում է ասել այն ինչ մտածում ես և այն ինչ գիտես և չվախենալ ,որ կարծիքիդ համար բանտում կհայտնվես,ինչպես ԽՍՀՄ-ում էր: Բայց արևմուտքում ,եթե մեկի հասցեին վիրավորանք գրես,կամ ասես,կեղծ ինֆորմացիա տարածես անպայման կենթարկվես քրեական պատասխանատվության վիրավորանքի և բարի համբավի հետ խաղալու համար; Հայաստանում ում խելքին ինչ փչի ասում է՝առանց նայելու դրանց ճիշտ,կամ սխալ լինելուն,կամ առանց նայելու,որ մարդուն վիրավորանք ես հասցնում: Հայաստանում,եթե բողոքում են,որ իրենց զրպարտում են,կամ վիրավորում,սկսում է վայնասունը.բա գիտեք խոսքի ազատությունն է ճնշվում: Գնացեք ԱՄՆ կամ Եվրոպա և նույն ոճով վարվեք.կլորիկ գումար ,որպես տուգանք վճարելուց,կամ բանտարկվելուց հետո կզգաք խոսքի ազատության և անարխիայի տարբերությունը:

Հ.Գ. Սովետաի ֆանատներ ասածիցս չոգևորվեք.ձեր պաշտած արժեհամակարգում խոսքի ազատության իրական ձևն էլ չկա:

 

 

Տիգրան Մկրտչյան